• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունահայկական Բարեկամության Ընկերակցության հայտարարությունը Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

20 հունվարի, 2022
Հունահայկական Բարեկամության Ընկերակցության հայտարարությունը Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունահայկական Բարեկամության Ընկերակցությունը ողջունում է Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Եթե պատմությունն այլ հունով գնար, ապա այսօր կլրանար այդ հարաբերությունների 102-ամյակը, քանի որ Աթենքի ու Երևանի միջև առաջին դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1920 թվականի օգոստոսին՝ անկախ Հայաստանում, որը գոյություն է ունեցել 1918-1920 թվականներին։ Այն ժամանակ Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան էր նշանակվել Իոաննիս Պապպասը, ով նույնիսկ չէր հասցրել գնալ Հայաստան, քանի որ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունը փլուզվել էր։ Հայաստանը Հունաստան էր ուղարկել Տիգրան Չայանին` որպես իր պաշտոնական ներկայացուցիչ, ով մնացել էր մինչև 1925 թվականը:
Վերջին երեսուն տարիների ընթացքում երկու պետությունների միջև հարաբերություններն այսքան բեղմնավոր չեն եղել: Բազմաթիվ պաշտոնական այցեր են տեղի ունեցել պետությունների ղեկավարների մակարդակով, զարգացել է տնտեսական, առևտրային և ռազմական ոլորտներում համագործակցությունը՝ ձևավորելով իրավապայմանագրային ամուր դաշտ:
Դիվանագիտական հարաբերությունների երեսուն ամյակը հաստատում է մի բարեկամություն, որը դարերի ընթացքում ամուր կապում է մեր երկու ժողովուրդներին, ինչը սկիզբ է առնում Հելլենիստական ժամանակաշրջանից, անցնելով Բյուզանդիայով, Հունական Հեղափոխությունով, շարունակելով Եվրոպայում մեր համագործակցությամբ` ի շահ մեր երկու ժողովուրդների և ընդդեմ ընդհանուր հակառակորդի, 19-րդ դարի Արևելյան հարցի մեծ ճգնաժամերում, Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ գործած Ցեղասպանությամբ, որն իր գագաթնակետին հասավ 1915 թվականին:
Հույները և Հայերը միասին ենթարկվեցինք Ցեղասպանության, որպեսզի մեզանից ողջ մնացածները հասնեին Հունաստան որպես փախստականներ: Եվ այդ ժամանակվանից ի վեր մեր երկու ժողովուրդների միջև ձևավորվեցին անքակտելի հարաբերություններ, որի արդյունքում 1992 թվականի հունվարին Հունաստանի և Հայաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:
Հունահայկական Բարեկամության Ընկերակցությունը շնորհավորում է երկու երկրներին` դիվանագիտական հարաբերությունների երեսուն ամյակի կապակցությամբ և հայտարարում, որ կշարունակի աշխատել երկու պետությունների ու երկու ժողովուրդների միջև գերազանց համագործակցության խթանման ուղղությամբ և նաև հայտնում, որ մտադիր է համապատասխան միջոցառում անցկացնել 2022 թվականի ընթացքում:
Աթենք, 20-ը հունվարի, 2022 թվական
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: